Facebook-ը հնարավոր է թողարկի նոր ծառայություն

fbԱշխարհի ամենամեծ սոցցանց Facebook-ը մոտակա շաբաթների ընթացքում հնարավոր է՝ թողարկի նորությունների ընթերցման համար նախտեսված բջջային ծառայություն՝ Paper անվանմանբ: Այս մասին գրում է Re-code տեխնոբլոգը:

Նման ծառայության մշակման մասին լուրերը պտտվում են այն բանից հետո, երբ Google-ը դադարեցրեց իր Reader RSS-ծառայության աշխատանքը: Փորձագետների կարծիքով՝ Facebook-ի ծառայությունը կարող է հաջողության հասնել օգտագործողների կողմից խորհուրդ տրվող նյութերի շնորհիվ:

Paper ծառայությունն իր ֆունկցիոնալով նման կլինի Flipboard հավելվածին: Այն տարբեր լրատվամիջոցներից կհավաքի նորություններ, տեսանյութեր և այլ բովանդակություն: Ծրագիրը կարող է ներկայացվել որպես անկախ հավելված կամ սոցցանցի բաժին:

Սպասվում է, որ ծառայությունը կգործարկվի ս.թ. հունվարի վերջին:

Աղբյուրը՝ recode.net