HP-ն վերադարձավ պլանշետների և սմարթֆոնների շուկա

HP ընկերությունը երեքամյա ընդմիջումից հետո, վերադարձել է սմարթֆոնների և պլանշետների շուկա՝ ներկայացնելով երկու նոր սարք՝ ֆաբլետ Slate 6 VoiceTab-ը և պլանշետ Slate 7 VoiceTab-ը:

HP Slate 6 VoiceTab

Երկու սարքերն էլ հագեցած են քառամիջուկ պրոցեսորով, 16Գբ ներկառուցված հիշողությամբ, 3G մոդուլով, microSD ֆորմատի քարտի բնիկով, հիմնական և դիմային տեսախցիկներով, երկու SIM քարտի բնիկներով, դինամիկներով և աշխատում են Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով:

HP Slate 7 VoiceTab

HP Slate 6 VoiceTab-ն ունի 6 դյույմ էկրան՝ 720p թույլատրությամբ, իսկ Slate 7 VoiceTab-ը՝ 7 դյույմ էկրան՝ 1280 x 800 պիքսել թույլատրությամբ:

Նոր սարքերի վաճառքը կմեկնարկի Հնդկաստանում փետրվարից՝ համապատասխանաբար 200 և 250 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ gsmarena.com