Huawei-ն ներկայացրել է նոր B199 սմարթֆոնը

Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է յուրօրինակ մոդելի սմարթֆոն՝ B199-ը, որը կփոխարինի A199 մոդելին:

Huawei B199_1

Նորույթը հագեցած է 5.5 դյույմ էկրանով՝ 1280х720 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Snapdragon պրոցեսորով, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, երկու SIM-քարտի համատեղելիությամբ և 3000 մԱ/Ժ մարտկոցով:

Սմարթֆոնի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն կարող է օգտագործվել այլ բջջային սարքերի լիցքավորման համար: