Photoshop CC-ում ավելացվել է 3D տպագրության հնարավորություն

adobeAdobe ընկերությունն այսօր հաղորդել է Photoshop CC գրաֆիկական խմբագրիչի թարմացման մասին: Նոր տարբերակի գլխավոր փոփոխությունը եռաչափ տպագրության հնարավորությունն է, ինչպես նաև լուսանկարի հեռանկարային դեֆորմացիայի նոր ռեժիմը (Perspective Warp):

Եռաչափ տպագրության ֆունկցիան թույլ է տալիս պատրաստել առարկայի 3D մոդելն՝ առանց կողմնակի ծրագրի օգնության: Ծրագիրն ընդունում է բոլոր ստարդարտ ֆորմատների ֆայլերը՝  OBJ, STL, 3DS, Collada և KMZ: Ընկերությունը պայմանագիր ունի MakerBot ընկերության հետ և արդեն աշխատում է այս ընկերության արտադրության եռաչափ տպիչների հետ: Եթե Դուք տպիչ չունեք, ապա կարող եք տպագրություն պատվիրել Shapeways-ում, որի հետ նույնպես Adobe-ն ունի համաձայնագիր:

Բացի MakerBot-ից՝ Photoshop-ը աշխատում է նաև այլ հայտնի եռաչափ տպիչների հետ:

Photoshop CC-ի նոր ֆունկցիաներից է նաև Illustrator-ի նոր մատիտը, որը թույլ է տալիս ավելի հեշտորեն գծեր պատկերել, իսկ InDesign ծրագիրն արդեն ապահովում է նաև EPUB ֆորմատը:

Ինչ վերաբերում է Perspective Warp նոր ռեժիմին, ապա այն թույլ է տալիս «պտտել» լուսանկարը և դիտել օբյեկտն այլ ռակուրսի ներքո:

Աղբյուրը՝ cnet.com