Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմի սցենարը պատրաստ է

Օսկարակիր սցենարիստ Ահարոն Սորկինը ավարտել է նոր ֆիլմի սցենարի շուրջ աշխատանքները: Նոր ֆիլմը կնկարահանի Sony Pictures կինոընկերությունը: Ֆիլմում հիմքում ընկած է Apple ընկերության համահիմնադիր լեգենդար Սթիվ Ջոբսի կենսագրական բեսթսելեր գիրքը, որը գրել էր Ուոլթեր Այզեկսոնը հենց Ջոբսի պատվերով:

Դեռ 2012-ին Սորկինը հայտնել էր, որ աշխատում է նոր սցենարի շուրջ: Այսօր արդեն հայտնի է դարձել, որը սցենարն արդեն գտնվում է կինոարտադրող ընկերության ձեռքում, իսկ դա նշանակում է, որ ֆիլմի նկարահանումները մոտակա ժամանակներում կսկսվեն:

Սորկինը դեռևս 2012-ին հայտնել էր, որ ֆիլմը բաղկացած է լինելու երեք նշանակալից էպիզոդներից՝ յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ: Յուրաքանչյուր էպիզոդ ցուցադրելու է Apple-ի շնորհանդեսների (Macintosh-ի, NeXT  համակարգչի և iPod նվագարկչի շնորհանդեսների) ետնաբեմում կատարվող իրադարձությունները:

Թե երբ է նոր ֆիլմը մեծ կինոէկրաններ դուրս գալու, առայժմ, տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ appleinsider.ru