iPhone և iPad օգտագործողները կկարողանան դիտել Google Play-ի ֆիլմերը

Google-ը թողարկել է iOS-ի համար նախատեսված հավելված, որը թույլ կտա  ֆիլմեր ու տեսանյութեր դիտել Google Play-ում:

google play movie app

Հավելվածը տեղադրված է Apple App Store-ում, սակայն այն թույլ չի տալիս ուղղակիորեն գնել ֆիլմեր ու TV-show-ների սերիալներ. դրանք հնարավոր է ձեռք բերել միայն կայքի միջոցով:  Նշենք, որ Apple օգտագործողները նույն կերպ կարողանում են տեսնել Google-ի երաժշտական գրադարանը, սակայն չեն կարողանում իրենց սարքերից գնումներ կատարել:

Կայքի միջոցով գնում կատարելու դեպքում տեսանյութը կամ ֆիլմը հայտնվում է iPhone-ում կամ iPad-ում, սակայն այն հնարավոր է լինում դիտել միայն Wi-Fi-ի առկայության դեպքում:

Աղբյուրը՝ Techcrunch.com