Samsung ընկերությունը ներկայացրել է իր ամենաբյուջետային պլանշետը՝ Galaxy Tab3 Lite-ը: Այն ունի 7դյույմ անկյունագիծ էկրան՝ 1024×600 պիքսել թույլատրությամբ և մինչև 8 ժամ աշխատող 3600մԱ/Ժ մարտկոց:
Իր տեխնիկական բնութագրով, Galaxy Tab3 Lite-ը համարվում է Tab պլանշետների շարքի ամենակրտսեր մոդելը: Սարքն աշխատում է երկմիջուկ 1.2ԳՀց պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ, 2Մպ տեսախցիկով:
Նոր բյուջետային սարքի արժեքի և շուկա դուրս գալու ժամկետների մասին ընկերությունն, առայժմ, տեղեկություններ չի տարածել:
Աղբյուրը՝ cnet.com