«ՎԿոնտակտե» սոցցանցում հայտնվել են լիցենզիոն ֆիլմեր

Ռուսական ճանաչված «ՎԿոնտակտե» սոցցանցում հայտնվել են լիցենզիոն ֆիլմեր գովազդով: Այս մասին գրում է Live Экспресс-ը:

Սոցցանցի մամլո պատասխանատուի խոսքով, հատուկ ծրագրային լուծումների աշխատանքի շնորհիվ, բոլոր ֆիլմերը պաշտպանված են կրկնօրինակումներից: Ֆիլմերի դիտումն անվճար է, քանի որ ցուցադրումից ֆիլմերի իրավատերերը ստանում են եկամուտ:

Star Media-ն առաջինն է, ով տեղադրել է իրեն պատկանող ֆիլմերը սոցցանցում: Դրանք են՝ «Պանդորայի տուփը», «Ռիտայի վերջին դերը» և այլն:

Աղբյուրը՝ digit.ru