«Ավատարը»-ը վերադառնում է Պանդորա

avatar_high_resolution-wide20th Century Fox կինոստուդիան հաստատել է Սեմ Ուորթինգտոնի և Զոի Սալդանայի դերերը «Ավատար» ֆիլմի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի համար:

Ֆիլմի նոր երեք մասերի շուրջ աշխատանքները պլանավորվում է մեկնարկել 2014թ. վերջում Նոր Զելանդիայում: Դերասանները պետք է սկսեն նախապատրաստվել իրենց դերերին 4 ամսում՝ մինչ նկարահանումների մեկնարկը: Ըստ լուրերի, ռեժիսոր Ջեյմս Կեմերոնը նպատակ ունի սկզբում նկարհանել բոլոր տեսարանները, որոնք պահանջում են շարժումների հատուկ տեխնոլոգիայի օգտագործումը, ապա անցնել դեկորացիաներով տեսարաններին:

Ներկա պահին շարունակվում է ֆիլմի գալիք մասերի սցենարի շուրջ աշխատանքները: «Ավատար 2»-ի սցենարիստն է Ջոն Ֆրիդմանը («Աշխարհների պատերազմը»), «Ավատարը 3»-ի՝ Ռիկ Ջաֆը և Ամանդա Սիլվերը («Կապիկների մոլորակը: ռեվոլյուցիա»), իսկ 4-րդ մասի՝ Շեն Սալերոն («Հատկապես վտանգավոր»):

Սցենարի բոլոր մանրամասները պահվում են խիստ գաղտնի: Որոշ աղբյուրներ գրում են, որ ըստ սցենարի, գլխավոր հերոսներ Ջեքն ու Նեյթիրին ունենալու են երեխաներ:

«Ավատար 2» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայան 2016թ. դեկտեմբերին:

Աղբյուրը՝ hollywoodreporter.com