Samsung Galaxy S5 (կոնցեպտ-ֆոտոշարք)

Samsung Galaxy S5 (կոնցեպտ-ֆոտոշարք)

Համացանցում պարբերաբար հրապարակվում են Samsung ընկերության ապագա դրոշակակիր սմարթֆոնի՝ Galaxy S5-ի մի շարք կոնցեպտներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բավական հաջողված երկու յուրօրինակ կոնցեպտ:

Առաջին կոնցեպտը պատրաստվել է դիզայներական ռեսուրս galaxys5info.com-ի կողմից:

Samsung Galaxy S5 render 6

Սարքն ունի մետաղյա կաղապար, 5.25 դյույմ անկյունագիծ ճկուն էկրան՝ 2K թույլատրությամբ, ութմիջուկ 64-բիթ Samsung Exynos Octa Core պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, հիմնական 16Մպ ISOCELL խցիկ՝ 4K ֆորմատով տեսանկարահանման հնարավորությամբ, 4Մպ դիմային խցիկ:

Բացի դրանից, սմարթֆոնը հագեցած է 4 հզոր դինամիկներով՝ հագեցած S Surround տեխնոլոգիայով և հատուկ սկաներ Iris-ով, որն ապահովում է սմարթֆոնի պաշտպանության բարձր մակարդակ: Սարքն աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով:

Մյուս կոնցեպտի հեղինակը դիզայներ Աշրաֆ Ամերն է: Ըստ նրա պատկերացման, սարքն ունի ճկվոց, ջրադիմացկուն ալյումինե կաղապար, հագեցած է 4K OLED 5.25 դյույմ էկրանով, 8-միջուկ MediaTek 2ԳՀց պրոցեսորով, 5Գբ օպերատիվ հիշողությամբ, երկու խցիկով՝ 16Մպ հիմնական և 5Մպ դիմային, ստերեոդինամիկներով, Iris սկաներով: