Արդեն հայտնի են Orange-ի հետ Փարիզ մեկնողների անունները

Այսօր հայտնի դարձան «Մեկնեք Փարիզ իրար հետ» առաջարկի հաղթողներն, ովքեր  2013թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ակտիվացվացրել են 1000-րդ Orange «Իրար հետ» փաթեթը: Երևանի բնակիչներ Գարիկ Հարությունյանը և Ալինա Ավետիսյանը  Orange-ի կողմից կստանան Փարիզ մեկնելու և այնտեղ անմոռանալի շաբաթ և կիրակի օրեր անցկացնելու բացառիկ հնարավորություն: Ուղեգիրը կներառի օդանավի տոմսեր, ինչպես նաև` հյուրանոց Փարիզում:

«Orange-ը սիրում է իր բաժանորդներին անակնկալներ մատուցել և այսօր հատուկ ուրախությամբ հանձնում ենք այս յուրահատուկ նվերը, որը մեր այս երկու բաժանորդների համար 2014 թվականի շատ հետաքրքիր սկիզբ կհանդիսանա: Փարիզում մի քանի օր անցկացնելն, այն էլ մտերիմների հետ, թերևս, լավագույն նվերն է, որ Orange-ը կարող է մատուցել իր բաժանորդներին», – ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հիշեցնենք,  որ նրանք, ովքեր Orange-ին կմիանան մինչև փետրվարի 15-ը և կակտիվացնեն Orange «Իրար հետ» փաթեթն իրենց ընկերների կամ ընտանիքի անդամների հետ (2-4 անդամներով), ամբողջ տարին իրար հետ կխոսեն անվճար այնքան, որքան ցանկանան:

Իրար հետ անվճար խոսելու առաջարկը գործում է կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդների համար, ովքեր կարող են փաթեթում ներառել նաև Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական ծառայություններից օգտվող բաժանորդների:

Orange «Իրար հետ» փաթեթ ստեղծելու կամ նոր անդամ հրավիրելու համար պարզապես անհրաժեշտ է հավաքել *140#:

Orange «Իրար հետ» փաթեթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. http://orangearmenia.am/promos/talk-to-each-other-for-free/