Ինչպես «գողանալ» երգեր iTunes Radio-ից՝ օգտագործելով Android սմարթֆոն

Մինչ Apple ընկերությունը բոլոր ուժերով փորձում է ստիպել իր օգտագործողներին վճարել բովանդակության համար, Android հավելված նախագծողները ակտիվորեն հնարում են «պիրատային»նոր միջոցներ:

Ինչպես գրում է 9to5Mac ռեսուրսը, երեկ Android doubleTwist Music Player-ի նախագծողները ներկայացրել են իրենց նոր արտադրանքը՝ iTunes Radio Recorder-ը: Ինչպես հուշում է հավելվածի անվանումը, նոր Android հավելվածը հնարավորություն է տալիս ձայնագրել Apple-ի երաժշտական ծառայության երգերն անվճար:

Եվ այսպես, երգը Ձեր Android սմարթֆոն ներբեռնելու համար անհրաժեշտ է տեղադրել համապատասխան հավելվածը, ապա գործարկել iTunes-ը Ձեր Mac համակարգչում կամ պարզապես PC-ում և ընտրել AirPlay-ը՝ որպես երաժշտության հնչեցման մեթոդ: Բացվող պատուհանում այն կճանաչի dT Recorder անվանմամբ սարք, որում էլ և թաքնված է «պիրատային» ծրագիրը:

recorder

Այս կերպ կարելի է ձայնագրել ոչ միայն iTunes Radio-ից հեռարձակվող երաժշտությունը, այլև սովորական երգեր:

Նոր iTunes Radio Recorder Android ծրագիրը հասանելի է անվճար Google Play-ում, սակայն հավելվածում հասանելի է նաև գնումների բաժին, որտեղ վճարում կատարելով՝ հնարավոր է լավացնել ներբեռնվող երաժշտության որակը մինչև AAC-ի:

Apple-ին բնականաբար դուր չի գա նման ծրագրի գոյությունը, սակայն դժվար թե ընկերությունը կարողանա հասնել այս «պիրատային» ծրագրի հեռացմանը Google Play-ից:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք Android օգտագործողները կանցնեն նման ոչ ստանդարտ ծրագրի օգտագործմանը, երբ համացանցում կան անվճար երաժշտություն ներբեռնելու այլ բազմաթիվ և ավելի հեշտ մեթոդներ: