Apple-ի նոր արտադրանքների էկրաններն արդեն մշակման փուլում են

Apple-ի նոր արտադրանքների էկրաններն արդեն մշակման փուլում են

Վաղուց լուրեր են պտտվում, որ հաջորդ սերնդի iPhone-ն ու iPad-ը կունենան ավելի մեծ էկրան:  MacRumors կայքը գրում է, որ NDP DisplaySearch հետազոտական ընկերությունը գտել է Apple-ի նոր արտադրանքների էկրանների մատակարարման մասին ինֆորմացիա (դիտեք նկարը):

displaysearch

Ներկայացված մոդելների շարքում են 1,3 և 1,6 դյույմ էկրանով AMOLED էկրաններ, որոնք, թերևս, պատկանում են երկար սպասված iWatch խելացի ժամացույցին: Ցանկում առկա են նաև 5,5 և 5,7 դյույմանոց էկրաններ, որոնք, հավանաբար, iPhone 6-ի համար են նախատեսված: Չնայած այդքան էլ պարզ չէ, թե ինչու երկու մոդելների էկրանների չափսերի տարբերությունն այդքան աննշան է:

Ցանկում գտնվել է նաև 12,9-դյույմանոց էկրան՝ iPad Pro պլանշետի համար, որն ունի 2732 x 2048 թույլատրություն: Թե որ էկրանը որ սարքի համար է նախատեսված, պարզ կդառնա այն ժամանակ, երբ Apple-ը պաշտոնապես ներկայացնի իր նոր արտադրանքները:

Աղբյուրը՝ Macrumors.com