Հայ հաքերները պատասխանում են ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակմանը

cyber attackՀունվարի 20-ին հայկական կայքերի վրա զանգվածային հարձակումով բացվեց 2014 թվականի  հայ-ադրբեջանական  հաքերային պատերազմի նոր սեզոնը։ Այսպես գրում է իր բլոգում տեղեկատավական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, արդեն 2014-ին ընդհանուր առմամբ կոտրվել է 71 հայկական կայք (մի քանիսը կոտրվել են օրեր առաջ և ոչ բոլորը ադրբեջանցիների կողմից)։

«Կարծում եմ, մոտակա օրերս ցուցակում կավելանա մի շարք ադրբեջանական կայք՝ ի պատասխան այս հարձակման»,- նշում է նա:

Կրկին Սամվել Մարտիրոսյանի տեղեկացմամբ երեկ Հայկական Կիբեր Բանակ (Armenian Cyber Army) հաքերային խմբավորումն իր հերթին կոտրել է ադրբեջանական թվով 13 կայք: Այս կերպ հայ հաքերները պատասխան են տվել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության դիվերսիոն խմբերի հարձակմանը, որոնց կասեցրեց 9 հոգուց բաղկացած հայկական ստորաբաժանումը և հարգել են կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը: