Որքա՞ն մարդ է նախընտրում օգտվել Skype-ից

TeleGeography հետազոտական ընկերությունը, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտում, հրապարակել է 2013 թվականին VoIP-հեռախոսակապ ապահովող ծրագրի` Skype-ի վերաբերյալ հաշվետվությունը:

Պարզվում է, որ Skype-ի տրաֆիկը շարունակում է բավական արագ տեմպերով աճել. 2013-ին ծրագրի օգտագործողների թիվն աճել է 36%-ով:

Բացի այդ՝ 7%-ով աճել է նաև բջջային ու ֆիքսված հեռախոսահամարներին կատարվող զանգերի թիվը: Հաշվետվությունից պարզ է դառնում, որ անվճար VoIP-ծառայությունների պատճառով բջջային կապի օպերատորները տուժում են, իսկ գլխավոր մեղավորներից մեկը հենց Skype-ն է:

skype

Արդյունքում տասը տարվա ընթացքում Skype-ն ապահովում է միջազգային զանգերի 28%-ը և շարունակում է մեծացնել իր մասնաբաժինը՝ չնայած շուկայում օրեցօր հայտնվում են նոր մրցակիցներ՝ WhatsApp, Facebook Messenger, Viber, Line, Tango, Google Hangouts և Samsung ChatOn:

Աղբյուրը՝ teleography.com