Google Chrome-ը սկսել է վիրուս տարածել

AdWare վնասակար ծրագրային ապահովման նախագծողները օգտագործողների համակարգիչներ ներթափանցելու նոր եղանակ են գտել՝ օգտագործելով Google Chrome դիտարկչի համար նախատեսված ընդլայնումները: Այս մասին հաղորդում է Ars Technica-ն:

Նախագծողները դիմում են Chrome-ի համար նախատեսված ընդլայնումների հեղինակներին և գնում մշակումը: Դրանից հետո նրանք փոխում են ընդլայնման կոդը և ավելացնում դրանց մեջ իրենց գովազդները: Ընդ որում՝ օտագործողի համակարգչում հայտնվելը դառնում է շատ հեշտ, քանի որ Chrome-ի ընդլայնումները թարմացվում են ավտոմատ կերպով:

chrome

Նման ընդլայնումներից մեկը Add to Feedly-ն է, որը գրել է Էմիթ Ագարվալը (Amit Agarwal): Նա պատմում է, որ էլ-փոստով առաջարկություն է ստացել վաճառել իր գրած ընդլայնումը՝ վճարելով դրա դիմաց քառանիշ գումար: Առաջարկությունը բավական շահավետ էր, և Էմիթն արագ համաձայնել է: Մեկ ամիս անց Add to Feedly-ի  30 հազար օգտագործողները սկսեցին գովազդներ տեսնել, իսկ ընդլայնման տերը՝ գումար վաստակել:

Նշենք, որ նման ճանապարհով ցուցադրվող գովազդները հայտնվում են ընդլայնումը տեղադրելուց մի քանի օր անց՝ օգտագործողների մոլորեցնելու համար:

Աղբյուրը՝ arstechnica.com