Microsoft-ը կներկայացնի իր բրենդային ձայնային օգնականին

CortanaՉնայած Apple-ը հաճախ է շեշտադրում իր ձայնային օգտնական Siri-ին՝ պարբերաբար թարմացնելով և նոր լեզուներ ավելացնելով, սակայն iPhone և iPad օգտագործողները հազվադեպ են օգտվում այս ֆունկցիայից:

Այնուամենայնիվ, բոլոր սմարթֆոն արտադրողներն իրենց պարտքն են համարում ապահովել իրենց սարքերը բրենդային «զրուցակցով»: Nokia-ն գնելուց հետո Microsoft-ը հնարավորություն ստացավ սմարթֆոնների շուկայում մրցակցության մեջ մտնել:

Ինչպես հայտնում է CNET տեխնոբլոգը, 2014թ. ապրիլին Microsoft-ը կներկայացնի սեփական ձայնային օգնականի նախնական բեթա տարբերակը: Այն կկրի Halo խաղի հայտնի հերոսուհի Cortana-ի անունը, որի ձայնը կմարմնավորի դերասանուհի Ջեն Տեյլորը: Ըստ լուրերի՝ Cortana-ն կաշխատի Lumia սմարթֆոնների բոլոր մոդելներում:

Ըստ վիճակագրության, շատ քիչ օգտագործողներ են Siri-ն համարում իսկապես օգտակար գործիք: Շատերը մի քանի երեկո Siri-ին խորամանկ հարցեր են տալիս և այդքանով բավարարվում: Իսկ եղանակ դիտել, միացնել զարթեցուցիչ և այլ նման բաներ անել կարելի է և առանց Siri-ի:

Աղբյուրը՝ cnet.com