Չինաստանը ներկայացրել է սեփական բջջային ՕՀ-ն

Չինաստանը ներկայացրել է սեփական բջջային ՕՀ-ն

china-operating-systemՉինաստանի ղեկավարությունը շատ դժգոհ է, որ իր քաղաքացիների սմարթֆոններում հիմնականում տեղադրված է ամերիկյան Android օպերացիոն համակարգը, քանի որ ստիպված է բավական լուրջ գումարներ մուծել Microsoft-ին՝ Android-ի լիցենզիոն պահումների համար, ինչպես նաև Google-ին՝ Google Play-ը և ընկերության այլ արտադրանքներն օգտագործելու համար: Բացի այդ՝ չինացիների կարծիքով՝ Android-ի օգտագործումը սպառնում է երկրի տեղեկատվական անվտանգությանը:

Այդ իսկ պատճառով շուտով չինացիները կունենան այլընտրանքային ՕՀ, որն արդեն պաշտոնապես ներկայացվել է հանրությանը: China Operating System-ը (COS) մշակված է Գիտությունների չինական ակադեմիայի մասնագետների և Liantong Network Communication Technology ընկերության համատեղ ջանքերով:

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ՕՀ-ի գրաֆիկական ինտերֆեյսը շատ նման է iOS և Android օպերացիոն համակարգերին: Ինչպես Android-ում, այնպես էլ ՕՀ-ում հնարավոր է տեղադրել կողմնակի հավելվածներ:

Անվտանգության նկատառումներով ՕՀ-ի կոդը փակ կլինի: Մասնագետները կարծում են, որ COS-ը Android-ի մոդիֆիկացված տարբերակն է, սակայն նախագծողները հավաստիացնում են, որ ՕՀ-ը ստեղծվել է զրոյից:

Բաժիններ: Համակարգիչներ