Samsung-ի 2012թ. ֆլագման սարքերը կստանան Android 4.4 KitKat

Samsung-ի 2012թ. ֆլագման սարքերը կստանան Android 4.4 KitKat

android 4.4 kitkatAndroid օպերացիոն համակարգի երկար սպասված 4.4 KitKat տարբերակը հասանելի կդառնա նաև հարավկորեական Samsung ընկերության 2012թ. թողարկված դրոշակակիրների համար:

Ինչպես գրում է Android Geeks ռեսուրսը, ընկերության նախագծողներից մեկը հաստատել է, որ 2014թ. մարտ ամսին Note 2 ֆաբլեթը և Galaxy S3 սմարթֆոնը կստանան ՕՀ-ի նոր թարմացումը:

Ճիշտ է մինչ այժմ ՕՀ-ի KitKat տարբերակի՝ այլ սարքերում հասանելի լինելու մասին լուրերը պաշտոնական չեն և մշտապես հաստատվում են ինչ որ «լավատեղյակ աղբյուրների կողմից», սակայն վստահ ենք, որ վաղ թե ուշ Samsung-ի 2012-ի դրոշակակիրները կստանան այս թարմացումը: Սա ժամանակի հարց է:

Աղբյուրը՝ android.gs

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր