Ինչպես պաշտպանել սիրելի iPhone-ը ցուրտ եղանակից

Վերջերս ցանցում լուրեր են շրջում, որ iPhone սմարթֆոններն ու iPad պլանշետները շատ ցուրտ եղանակին լավ չեն աշխատում: Քանի որ iOS-սարքերը նախագծվում են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, դրանք այնքան էլ «սովոր չեն» ցրտին:

Apple-ի տեխսպասարկման բաժինը, ստանալով բազմաթիվ նամակներ այս առնչությամբ, կայքում տեղադրել է ջերմաստիճանային պարամետրեր, որոնցից դուրս ընկերության գաջեթներն «իրենց լավ չեն զգում»: Մասնագետների խոսքով՝ «ցածր կամ բարձր ջերմաստիճանը կարող է ժամանակավորապես կրճատել մարտկոցի աշխատանքի ժամանակը»:

Իսկ ի՞նչ անել՝ սմարթֆոնը ցրտից պաշտպանելու համար: Մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս դրսում օգտվել մինիգարնիտուրայից, որպեսզի հեռախոսը գրպանից հանելու կարիք չլինի:

Ինչպես նաև կարելի է ձեռք բերել տաք ձմեռային պատյան, որը չի թողնի, որը սմարթֆոնը սառչի, կամ օգտագործել հատուկ ձեռնոցներ, որոնք նախատեսված են սենսորային էկրանների համար:

Աղբյուրը՝ Yablochno.com