Android-ի հաջորդ տարբերակը հնարավոր է արգելափակի root-հավելվածները

android-fragmentationԴեռ բավական ժամանակ կա, մինչև թողարկվի Android 4.5 (կամ 5.0) տարբերակը, սակայն արդեն իսկ լուրեր են պտտվում, որ հաջորդ տարբերակում կարգելափակվեն շատ հավելվածներ, որոնց աշխատանքի համար անհրաժեշտ կլինի ունենալ root-իրավունքներ:

Սա կարվի ոչ թե նախագծողներին վնաս տալու, այլ օպերացիոն համակարգի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Այդ դեպքում հավելվածները չեն կարողանա բացել (extract) ֆայլերը /data-ում և գործարկել ծրագիրը հենց այդտեղից, իսկ չարագործները չեն կարողանա անել իրենց սև գործը՝ ՕՀ-ում տեղադրելով վնասակար ծրագրեր:

Աղբյուրը՝ androidcommunity.com