EyePro 3-ը կհոգա Ձեր տեսողության մասին

eyeproԱյն մարդիկ, ովքեր բավական երկար ժամանակ են անցկացնում համակարգչի էկրանի դիմաց, գիտեն, թե ինչ վատ ազդեցություն է ունենում դա աչքերի վրա: Այդ խնդիրները կանխելու համար պետք է հաճախ դադարներ տալ, ինչի հարցում օգտակար կլինի EyePro ծրագիրը:

EyePro-ն տեղադրելուց հետո պետք է կարգավորել ծրագիրը. լռակյաց ռեժիմով նախատեսված է, որ ծրագիրը 20 րոպեն մեկ առաջարկում է աչքերը հանգստացնել 7 վայրկյանով, իսկ ամեն 30 րոպեն մեկ՝ 1 րոպեով:

eyepro1

Ծրագրի կարգավորումներում կարելի է միացնել նաև ձայնային ազդանշան, որը կզգուշացնի հաջորդ ընդմիջման մասին: Ծրագրում կան նաև աչքերի համար նախատեսված վարժություններ:

EyePro-ն նաև կազմում է ծրագրի օգտագործման վիճակագրություն, որը կարելի է տեսնել ծրագրի գլխավոր պատուհանում: EyePro-ն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր տարվում են իրենց գործով և մոռանում ժամանակի մասին:

eyepro3

Աղբյուրը՝ lifehacker.ru