Instagram-ն առաջ է ընկել բոլոր սոցցանցերից

InstagramԼուսանկարների և կարճ տեսանյութերի հրապարակման համար նախատեսված Instagram սոցցանցի լսարանը աճում է բավական արագ տեմպերով: 2013-ի երկրորդ կեսում այս սոցցանցի ակտիվ օգտագործողների թիվն աճել է 23%-ով: Այս մասին հաղորդում է GlobalWebIndex վերլուծական ընկերությունը:

Լսարանի աճման տեսանկյունից մեծ առաջընթաց է գրանցել նաև Reddit բլոգհոսթինգը (+13%), LinkedIn սոցցանցն ու Tencent Weibo չինական կայքը (երկուսն էլ՝ +9%): Հետազոտությունը ցույց է տվել, որ Facebook-ի և YouTube-ի լսարանը նվազել է 3%-ով, իսկ ռուսական Վկոնտակտեի և Օդնոկլասնիկիի լսարանները՝ համապատասխանաբար 3%-ով և 4%-ով:

Համաշխարհային օնլայն շուկայում ներթափանցման ցուցանիշով առաջատարը Facebook-ն է. 16-54 տարեկան ինտերնետ օգտագործողների 80%-ը գրանցված է այս սոցցանցում: Նշենք, որ  GlobalWebIndex-ի հետազոտությունը կազմվել է 32 տարբեր երկրներում ապրող 170 հազար օգտագործողների տված պատասխանների հիման վրա:

Պարզվել է նաև, որ սոցցանցերի օգտագործողների ավելի քան 66%-ը մուտք է գործում կայքեր բջջային հեռախոսների կամ պլանշետների միջոցով:

Աղբյուրը՝ belfasttelegraph.co.uk