Թողարկվել է «խելացի» ժամացույց երեխաների համար

Թողարկվել է «խելացի» ժամացույց երեխաների համար

Երեխաները կրկնում են այն, ինչ անում են ծնողները: Նույն կերպ հաճախ ցանկանում են օգտագործել նույն խաղալիքները, ինչ ծնողները:

VTech ընկերությունը թողարկել է «խելացի» ժամացույց Kidizoom-ը, որը կշեղի երեխաների ուշադրությունը Ձեր թանկարժեք Galaxy Gear կամ նման այլ «խելացի» ժամացույց-սարքերից:

Kidizoom

Մանկական այս նորույթը հագեցած է 1.4 դյույմ էկրանով և 0.3Մպ խցիկով, որը կարողանում է թե՛ տեսանկարել և թե՛ լուսանկարել: Սարքում տեղակայված են հավելվածներ՝ 3 խաղ և մեկ ֆոտոխմբագիր-ծրագիր: Բացի դրանից, երեխաներին հասանելի է 20 տարբեր տեսակի ժամ ցուցադրող պատկեր: Նորույթը կհայտնվի վաճառքում 2014թ. օգոստոսին 40 եվրո կամ 66 դոլար արժողությամբ:

Kidizoom 03

Kidizoom 02

Աղբյուրը՝ 24gadget.ru

Բաժիններ: Գադջեթներ