«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Beeline ամենամանկական մրցույթ»–ի հաղթողներին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Beeline  ամենամանկական մրցույթ»–ի հաղթողներին:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ «ԱրմենՏել»  ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի հաղթողները:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ հանձնեց «Beeline  ամենամանկական մրցույթ»–ի հաղթողներին։  Երևանի բնակիչ ութամյա Լիլի Խաչատրյանը, ում աշխատանքը ճանաչվել էր լավագույնը լուսանկարիչներից և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, պարգևատրվեց Samsung GT-I9192  հեռախոսով: Փոքրիկ Լիլիթի աշխատանքը հետագայում նաև կօգտագործվի մեր ընկերության գովազդային նյութերում։

Lili_Khachikyan_n

Տասամյա Հովհաննես Ավետիսյան, ով նույնպես բնակվում է մայրաքաղաքում, հավաքել էր առավելագույն թվով քվե (VOTE) 42 մասնակիցների շրջանում և որպես մրցանակ ստացավ Samsung GT-I9192  հեռախոս։ Մրցույթին մասնակցած ևս 20 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:

Hovhannes_Avetisyan_n«ԱրմենՏել»  ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին և հաղթողներին, քանի որ ներկայացված բոլոր աշխատանքները շատ գեղեցիկ են և յուրօրինակ։ Անչափ տպավորված եմ երեխաների նկարներով, ովքեր ջանք չխնայելով ցուցաբերել են  յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն։ Ուրախ եմ, որ մեր գովազդային նյութերում կընդգրկվեն տաղանդավոր երեխաների գաղափարները։ Կոչ եմ անում սոցիալական ցանցերում լինել ավելի ակտիվ, ստեղծագործ և նախաձեռնող, իսկ մենք կշարունակենք անցկացնել այնպիսի մրցույթներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline ամենամանկական մրցույթ» խորագրով մրցույթը՝ նվիրված 2014 թվականի խորհրդանիշ համարվող «կապույտ ձիուն», մեկնարկել է 2013թ–ի դեկտեմբերի 18-ին և անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթին կարող էին մասնակցել 4-12 տարեկան երեխաներ։  Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների, ինչպես նաև հանձնաժողովի հավանությանն արժանացած աշխատանքներիի հետ կարող եք ծանոթանալ Beeline Armenia էջում` http://www.facebook.com/beeline.am: