iWatch՝ խելացի կոնցեպտ (ֆոտո+վիդեո)

Apple ընկերության դեռևս չթողարկված արտադրանքի՝ «խելացի» iWatch ժամացույցի մասին լուրերը, կանխատեսումներն ու կոնցեպտներն պարզապես հեղեղել են համացանցը: Հնչում է անգամ կարծիք, որ Apple-ը, բնավ, չի զբաղվում նման սարքի նախագծմամբ և որ բազում մարդիկ չեն ցանկանա փոխել իրենց սիրելի, թանկարժեք և հարմարավետ ժամացույցները էլեկտրոնային սարքով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Business Insider կայքի կողմից հրապարակված iWatch-ի հետաքրքիր կոնցեպտ, որի հեղինակն է դիզայներ Թոդ Համլիտոնը: Ըստ նրա, մարդիկ կարիք չունեն կրելու այս սարքը՝ որպես ժամացույցի փոխարինող. այն հանգիստ կարող է լինել պարզապես թևի հավելյալ աքսեսուար, որը հետևում է օգտագործողի առողջությանը՝ կազմելով արյան բաղադրությունը և սրտի աշխատանքը: Ինչ որ չափով սարքը, տվյալ դեպքում, դառնում է սպորտային թևնոց:

toddham_iwatch_home

toddham_iwatch_siri

Այս կոնցեպտում դիզայները միավորել է iWatch-ի ճկվող լինելու մասին լուրերը, հագեցրել այն Siri ձայնային օգնականով, սպորտային և Health հավելվածներով: