LG-ն ու Samsung-ը կհրաժարվեն աչքի ցանցաթաղանթի սկաներից

galaxy s5 eye scannerԵրկու հարավկորեական ընկերությունները կարծես թե որոշել են հրաժարվել իրենց դրոշակակիր սմարթֆոններում աչքի ցանցաթաղանթի սկաներ տեղադրելուց և փոխարենը պատրաստվում են մշակել դակտիլոսկոպիկ սկաներ:

Նշենք, որ ցանցաթաղանթի սկաներ պատրաստելը բավական բարդ է, իսկ դրա օգտագործումը այնքան էլ պարզ չէ, որպեսզի տեղադրվի մասսայական օգտագործման գաջեթներում:

Սպասվում է, որ դակտիլոսկոպիկ սկաները կտեղադրվի Galaxy S5-ում, իսկ LG-ն որոշել է նման սկաներ տեղադրել այս տարվա բոլոր նոր մոդելներում, օրինակ՝ G3-ում և G Pro 2-ում:

Ցանցաթաղանթի սկաներից հրաժարվելը շատ տրամաբանական է, քանի որ պրակտիկայում այն օգտագործելը շատ անհարմար կլիներ, անհրաժեշտ կլիներ այն անընդհատ շատ մոտեցնել աչքին, իսկ մութ սենյակում սկաների լույսը կվնասեր տեսողությունը, նաև սկաներից օգտվել հնարավոր չէր լինի օպտիկական կամ արևային ակնոց կրելիս:

Աղբյուրը՝ phonearena.com