Samsung-ը ներկայացրել է Note 3-ի հատուկ Olympic Games թողարկում

Samsung ընկերությունը շատ է սիրում սպորտային միջոցառումներ: Հարավկորեական հսկան արդեն տեղադրել է իր մեծ գովազդները Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի տարածքներում, ներգրավել հայտնի մարզիկներին՝ դառնալով խաղերի հովանավորը:

Samsung-Galaxy-Note-3-Olympic-Games-Edition

Բացի դրանից, ընկերությունը ներկայացրել է իր ֆլագման ֆաբլեթ Galaxy Note 3-ի հատուկ թողարկումը՝ նվիրված Օլիմպիական խաղերին: Այն արդեն հասցրել է դառնալ խաղերի պաշտոնական հեռախոսը: Հատուկ թողարկումը կրում է Olympic Games Edition անվանումը և սովորական Note 3-ից տարբերվում է միայն դիզայնով՝ կաղապարի գույներով և տուպի ձևավորմամբ:

Ֆաբլեթի տուփում կարելի է գտնել ոչ միայն Note 3-ն իր սովորական աքսեսուրաներով, այլև նվեր-պատյան և Amsterdam Olympic Stadium-ի սահադաշտի տոմսեր: Galaxy Note 3 Olympic Games Edition գնորդները կմասնակցեն նաև հատուկ խաղարկության, որում կխաղարկվեն Օլիմպիական խաղերի տոմսեր:

Այս պահին ֆաբլեթի հատուկ թողարկումը հասանելի է միայն Հոլանդիայում և Ռուսաստանում: Սակայն շուտով այն հասանելի կդառնա նաև այլ երկրներում:

Աղբյուրը՝ phonearena.com