Էլ.փոստի աշխատանքը կատարելագործող 6 գործիք

Էլ.փոստի աշխատանքը կատարելագործող 6 գործիք

Համաձայն Radicati Group ամերիկյան խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտության, 2013-ին ամբողջ աշխարհում ամեն օր ուղարկվել է 182 մլրդ էլ. նամակ, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 67 տրիլիոն: Գործող էլ. հասցեների թիվն արդեն մոտենում է 4 միլիարդի և օրեցօր ավելի շատ ժամանակ է պահանջվում էլ.փոստը մաքուր ու կազմակերպված պահելու համար: Ներկայացնում ենք 6 գործիքներ, որոնք կօգնեն Ձեզ հեշտացնել էլ.փոստի հետ աշխատանքը:

Powerbot` փլագին Gmail-ի համար

Այս ընդլայնումը նախատեսված է Chrome, Firefox և Safari դիտարկիչների համար: Այն տեղադրելուց հետո օգտագործողները կկարողանան մեկ կոճակի միջոցով անմիջապես Gmail-ից մուտք ունենալ Dropbox-ի և Evernote-ի ֆայլերին: Powerbot-ը կարելի է նաև սինքրոնիզացնել Google օրացույցի հետ: Փլագինը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր հեռակա աշխատում են մի քանի տեղից: Powerbot-ն օգտագործելու համար պետք է ամսական վճարել $1,99 դոլար, իսկ Google Calendar-ի հետ այն կապելը կարժենա հավելյալ 50 ցենտ: Նշենք, որ փորձնական տարբերակն անվճար կարելի է տեղադրել և օգտագործել 30 օր:

powerbot

Boomerang՝ փլագին Gmail-ի համար

Սա պարզ, բայց օգտակար փլագին է, որը թույլ է տալիս ծրագրել նամակի ուղարկումն այն դեպքերում, երբ պետք է դա անել որոշ ժամանակ անց: Փլագինը հնարավորություն է տալիս նաև ընտրել, թե երբ հասցեատերը կարող է պատասխանել ուղարկված նամակին: Եթե նշված ժամանակահատվածում հասցեատերը չի պատասխանում, օգտագործողը ստանում է ծանուցում:

Սակայն այս ծառայությունն ունի մի թերություն, այն աշխատում է միայն դիտարկչի հետ, այնպես որ սմարթֆոնից կամ պլանշետից հնարավոր չի լինի օգտվել Boomerang-ի ծառայություններից:

boomerang

Newsle` սոցցանցերի դիտակ

Newsle-ը գործիք է, որը կարողանում է հետևել Facebook-ի և LinkedIn-ի ընկերներին ու ցուցադրել առավել ուշագրավ գրառումները: Այն օգնում է տեղյակ լինել բոլոր կարևոր նորություններին և այլևս ժամանակ չկորցնել սոցցանցերում:

Նշենք, որ ծրագիրը սկանավորում է միայն անգլալեզու գրառումները:

newsle

Unroll.me գովազդային նամակների ագրեգատոր

Ինտերնետի ակտիվ օգտագործողները երազում են, որպեսզի իրենց էլ. փոստը մշտապես մաքուր լինի ու դասակարգված: Սակայն դրա համար ժամանակ է պետք: Unroll.me փլագինը թույլ է տալիս ազատվել գովազդային նամակներից ու սպամներից մինչև նույնիսկ դրանց տեսնելը, այնուհետև այդ նամակներից ստեղծում է դայջեստ, որը կարելի է դիտել օրական մեկ անգամ: Ծրագիրն ընդհանուր առմամբ օգնում է խնայել օրական տասը րոպե ժամանակ:

unroll

 

Apportive՝ սոցցանցերի նորությունների ագրեգատոր

Apportive-ը փլագին է, որը միավորում է էլ. փոստը սոցցանցերի հաշիվների հետ և թույլ տալիս նամակ ուղարկելիս տեսնել սոցցանցերի ընկերների էջերի հասցեները, ինչը նվազեցնում է նամակները սխալ հասցեներով ուղարկելու դեպքերը:

Մկնիկի կուրսորը կոնտակտի էլ.փոստի վրա պահելիս ցուցադրվում են կոնտակտի մասին մանրամասն տվյալներ, ներառյալ՝ Facebook-ի և LinkedIn-ի էջերի հղումները: Այս add-on-ը համատեղելի է Firefox, Chrome և Safari դիտարկիչների հետ ու ամենալավն աշխատում է Gmail էլ-փոստում:

apportive

AwayFind` կարևոր հաղորդագրությունների ավտոմատ ստուգման ծառայություն

Այս փլագինը թույլ է տալիս ստուգել էլ. փոստը ոչ այնքան հաճախ, սակայն վստահ լինել, որ ոչ մի կարևոր նամակ բաց չի թողնվել: Ծառայությունը հետևում է փոստարկղին, և եթե ստացվել է շատ կարևոր նամակ, օգտագործողին ուղարկում է ծանուցում SMS-ի, Twitter-ի կամ Gtalk/Yahoo Talk-ի միջոցով:

Կարևոր նամակներն անկարևորներից զատելու համար՝ պետք է նախապես ստեղծել ֆիլտրներ: Ծառայության՝ մեկ օգտագործողի համար նախատեսված տարբերակն անվճար է, սակայն եթե մի քանի օգտագործողներ ցանկանան ստուգել ընդհանուր էլ. հասցե, ապա այս դեպքում պետք է յուրաքանչյուր օգտագործողի համար վճարել ամսական $15:

 awayfind

 

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր