«ՎԿոնտակտե»-ն կմնա առանց Պավել Դուրովի

Ռուսական ամենամեծ սոցցանց «ՎԿոնտակտե»-ի ղեկավար Պավել Դուրովտ վաճառել է արժեթղթերի իր ողջ մասնաբաժինը՝ 12%-ը «Մեգաֆոն» ընկերության տնօրեն Իվան Տավրինին: Այս մասին հաղոդրում է Ռիա Նովոստի գործակալությունը:

Գործարքն արժեցել է 3-4մլրդ. դոլար: Գործարքի մասին հաստատել են միանգանմից մի քանի աղբյուր: Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ լուրեր էին տարածվել այն մասին, որ Պավել Դուրովը լքել է իր պաշտոնը:

«ՎԿոնտակտե» սոցցանցի մամլո պատասխանատու Գեորգիյ Լոբուշկինը և հենց ինքը՝ Պավել Դուրովը հրաժարվում են մեկնաբանել այս գործարքի մասին շրջանառվող լուրերը: Ըստ տեղեկությունների, սոցցանցի նոր սեփականատերը դեռևս չի ներկայացել տնօրենների խորհուրդի առջև:

Նշենք, որ «ՎԿոնտակտե» սոցցանցի արժեթղթերի 40%-ը պատկանում է  Mail.ru Group ընկերությանը, մնացած 48%-ը սոցցանցի համահիմնադիր Վյաչեսլավ Միրիլաշվիլիինն է և UCP կազմակերպության նախկին ֆինանսական տնօրեն Լև Լևինինը: