Ո՞ր սմարթֆոնն է ավելի շատ ներքին հիշողություն «գողանում»

Սմարթֆոն գնելիս մշտապես ուշադրություն ենք դարձնում ներկառուցված հիշողության ծավալին: Որոշ մարդկանց համար քիչ է 16Գբ-ն՝ անգամ 32Գբ հավելյալ հիշողության ավելացման դեպքում:

Սակայն բոլորիս էլ հայտնի է, որ 16Գբ հիշողության սմարթֆոն գնելիս միևնույն է ունենում ես ազատ ընդամենը 13Գբ:

Ու՞ր է գնում հիշողությունը

Բոլորիս հայտնի է, որ սմարթֆոնների ՕՀ-ի ֆայլերը համակարգիչների պես զբաղեցնում են որոշակի ծավալ՝ ֆունկցիոնալ լինելու համար:

Tech Daily ռեսուրսը պատրաստել է մի ինֆոգրաֆիկ, որը ցույց է տալիս, որ հաճախ ՕՀ ֆայլերի ծավալները զբաղեցնում են աբսուրդային մասշտաբներ: Օրինակ Galaxy S4-ի ներկառուցված հիշողության ուղիղ կեսից օգտագործողը զրկվում է: Սա սմարթֆոնի ձայնային կառավարման, թեմաների, անիմացիաների և գեղագիտական այլ կապրիզների հետևանքն է:

phone-storage

Մյուս կողմից բոլոր այս սմարթֆոնները առաջարկում են հավելյալ հիշողություն ավելացնելու հնարավորություն microSD քարտերի միջոցով: Սակայն օրինակ iPhone-ները կամ Nexus սմարթֆոնները չեն ապահովում օգտագործողին նման հաճույքով: