HTC-ն կթողարկի նոր ֆլագման սմարթֆոն՝ M8x-ը

HTC-ն կթողարկի նոր ֆլագման սմարթֆոն՝ M8x-ը

Փետրվարին Բարսելոնայում կանցկացվի MWC 2014 ցուցահանդեսը, որին սպասվում է Samsung-ի և Sony-ի դրոշակակիր սմարթֆոնների շնորհանդեսը: Իսկ HTC ընկերությունն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի իր նոր դրոշակակրի երկու տարբերակ:

Բացի HTC One 2/ HTC One+ (M8)-ից՝ ցանցում տեղեկություններ են պտտվում ևս մեկ մոդելի՝ HTC M8x-ի մասին: Այս սմարթֆոնի մասին տվյալները հարապարակվել են ինդոնեզական POSTEL կազմակերպության կայքում:

htc-m8-phone

Սա առաջին դեպքը չէ, երբ POSTEL-ը, որը պատասխանատու է հեռահաղորդակցության միջոցների սերտիֆիկացման համար, տեղեկատվության արտահոսքի պատճառ է դառնում:

POSTEL-ի կայքում նշվել է նաև HTC D310w սմարթֆոնի մասին: Ինչ վերաբերում է HTC M8x-ի տեխնիկական տվյալներին, ապա կայքում տվյալներ չկան: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ սմարթֆոնն ունի Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, 5 դյույմանոց էկրան՝ 1080p թույլատրությամբ, 2 Գբ օպերատիվ հիշողություն:

Աղբյուրը՝ gizbot.com