Հայ հաքերները յուրովի նշեցին Բանակի օրը

Հայկական բանակի օրը հայկական 5 հաքերային խմբավորումներ տոնել են հարձակումներով ադրբեջանական կայքերին։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։Monte Cyber Army

Նրա խոսքով, այս հարձակումները նշանավոր էին նրանով, որ ի հայտ եկավ նոր հաքերային խումբ՝ Մոնթեի կիբեր բանակը: Բացի դրանից, փորձագետն իր բլոգում նշում է, որ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կրթության նախարարությանը պատկանող կայք։

Հարձակման ենթարկված կայքերի ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։