Պավել Դուրովը կլքի “Վկոնտակտե”-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Pavel DurovՊավել Դուրովի լիազորությունները՝ որպես “Վկոնտակտե” սոցցանցի ղեկավար, կդադարեցվեն ընկերության արտահերթ ժողովից հետո, որը կկայանա փետրվարից ոչ ուշ: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Ըստ աղբյուրների՝ սպասվող ժողովի ընթացքում նշված է ներկա գլխավոր տնօրենի լիազորությունների դադարեցման քննարկման մասին կետ: Սոցցանցի մամուլի ծառայությունը առայժմ մեկնաբանություններ չի հրապարակել:

Ներկա պահին “Վկոնտակտե” սոցցանցի բաժնետոմսերի մեծ մասը (48%) պատկանում է United Capital Partners (UCP) ներդրումային ֆոնդին: Սոցցանցի երկրորդ մեծ սեփականատերը Mail.Ru Group հոլդինգն է, որին պատկանում է բաժնետոմսերի գրեթե 40%-ը: Նախորդ շաբաթվա ընթացքում Դուրովը վաճառել է իրեն պատկանող 12% բաժնետոմսերը Իվան Տավրինին՝ Мегафон-ի գլխավոր տնօրենին: Եվ Мегафон-ը, և Mail.ru Group-ը ղեկավարվում են Ալիշեր Ուսմանովի կողմից, ով էլ հնարավոր է դառնա սոցցանցի նոր ղեկավարը:

Աղբյուրը՝ digit.ru