Google-ը և Lego-ն գործարկել են օնլայն-կոնստրուկտոր

Google և Lego ընկերությունները միավորել են իրենց ջանքերը և ստեղծել են նոր հարթակ՝ օնլայն-կոնստրուկտեր Build With Chrome։ Նախագիծը ստեղծվել էր դեռևս 2012-ին որպես փորձարկում մի ավստրալացի նախագծողի կողմց, իսկ այժմ այն դարձել է հասանել բոլոր ինտերնետ օգտագործողների համար։

Build With Chromе-ն առաջարկում է օգտագործողին Lego կոնստրուկտորի տարբեր մասեր և հիմք՝ ապագա կոնստրուկցիայի համար։ Նոր հարթակի միջոցով հնարավոր է կառուցել շենքեր և այն ինչ թույլ է տալիս Ձեր երևակայությունը։ Պատրաստ կոնստրուկցիաները կարելի է կիսել Google+ սոցցանցու կամ ավելացնել Google Maps։

Build With Chrome հարթակում տեղ է գտել նաև հատուկ ուսուցողական բաժին՝ Build Academy-ն, որտեղ տեսանյութով բացատրվում է, թե ինչպես դառնալ իրական Lego վարպետ։ Բացի դրանից հարթակում կարելի է գտնել ապագա անիմացիոն ֆիլմի՝ “Lego.ֆիլմ”-ի գովազդը։