«ԱրմենՏել»-ը պարգևատրեց «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել»-ը պարգևատրեց «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեցOdnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ հանձնեց մրցույթի հաղթողներին։  Վանաձորի բնակիչ  Վազգեն Ալիխանյանը և Սևանի բնակիչ Էմին Մուրադյանը, որոնց աշխատանքները հավաքել էին առավելագույն թվով քվե 610 մասնակցի շրջանում, որպես մրցանակ ստացան Alcatel սմարթֆոններ։ Եղվարդի բնակիչ տասնիննամյա Արուսյակ Ավագյանը, ում աշխատանքը ճանաչվեց լավագույնը լուսանկարիչներից և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգևատրվեց սմարթֆոնով: Մրցույթին մասնակցած ևս 2 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:

«ԱրմենՏել»  ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մասնակիցներին Beeline Armenia  էջում ջերմ և կենսուրախ մթնոլորտ ստեղծելու համար: Նայելով այս նկարները` ևս մեկ անգամ համոզվում եմ, որ յուրաքանչյուր հայի ամենաերջանիկ ակնթարթները և վառ հիշողությունները կապված են կյանքի մեծագույն պարգևի` երեխաների հետ: Սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին և հավաստիացնում, որ մենք շարունակելու ենք իրականցնել այնպիսի միջոցառումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը և կպարգևեն անմոռանալի տպավորություներ», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 «Լավագույն լուսանկար» խորագրով մրցույթը  մեկնարկել է 2013 թվականի դեկտեմբերի 26-ին և անց է կացվել Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում: