Ինչպես պաշտպանել Facebook հաշիվը հաքերներից

Ադրբեջանցի հաքերները սկսել են հերթով կոտրել Facebook-ի հայ օգտագործողների հաշիվները: Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում: Փորձագետը խորհուրդ է տալիս, թե ինչպես չհայտնվել նման վիճակում:

Հետևեք Սամվել Մարտիրոսյանի նշած հետևյալ քայլերին և ձեր Facebook հաշիվը պաշտպանված կլինի հաքերներից:

Ա. Մի սեղմեք ամեն մի հղմանը. ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ տանել։  Եթե ինչ որ բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ է անցնել կողքով։

Անծանոթ Facebook հավելվածներ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ app-երն անջատեք։

Բ․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ

Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր հաշիվը՝

1․ Ձեր Facebook հաշիվը կցեք նորմալ էլ.փոստի։ Ամենալավը Gmail-ն է: Լավ կլինի ևս մեկ mail նշեք որպես այլընտրանքային

2. Ձեր էլ. փոստի և Facebook-ի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբեր լինեն

3. Մուտք գործեք ՖԲ settings>>mobile եւ ավելացրեք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օտագործել անվտանգության մեջ։

2  Mobile Settings

4. Հիմա մուտք գործեք ՖԲ անվտանգության բաջին։ Դա արվում է վերևի աջ անկյունից՝ settings-ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեխմում եք այս հղումը:

Միացնում ենք secure browsing․ սա ադրբեջանցիների հետ կապ չունի, սա կմիացնի https գաղտնագրումը և կապահովի ձեզ տարաբնույթ հնարավոր գաղտնալսումներից տեղական վայրերից

Login notifications – սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչ որ մեկը ուրիշ սարքից մտնի՝ login լինի ձեր հաշիվ, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms-ի տեսքով, թե email-ի։ Հաշվի առեք, որ sms-երը ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։

security

Հիմա դուք կարող եք միացնել Two-factor authentication, որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելիս գաղտնաբառը մուտքագրելուց հետո դուք պետք է նաև մուտքագրեք հատուկ կոդ։ Որը ձեզ կուղարկվի sms-ով։ Բացի դրանից, եթե գնում եք երկրից դուրս կարճ ժամանակով, կարող եք սեղմել Get codes և ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մուտք գործելուց օգտագործել՝ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Եթե ծանոթ և վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։

1  Security Settings

Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook հավելված, ապա ավելի հեշտ տարբերակ կա։ Միացնում եք Gode Generator, և արդեն չեք սպասում sms-ների, հենց հավելվածը ինքը րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։

mobile fb

Իսկ եթե Ձեր հաշիվն արդեն կոտրել են, և այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումով և հետեւեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք: