Google-ը վաճառեց Motorola Mobility-ն Lenovo-ին

motorolalenovoԻնտերնետ հսկա Google-ը համաձայնության է եկել Lenovo ընկերության հետ՝ վաճառելու իրեն պատկանող Motorola Mobility-ն 2.91 մլրդ. դոլարով: Այս մասին  Google-ը հայտնում է իր պաշտոնական բլոգում: Հիշենք, որ 2012-ին Motorola Mobility-ն Google-ը ձեռք բերեց 12.5 մլրդ. դոլարով:

Համաձայն գործարքի՝ 660 մլն. դոլար Lenovo-ն պետք է վճարի Google-ին միանգամից պայմանագրի ստորագրումից հետո: 750 մլն. դոլար ինտերնետ հսկան կստանա արժեթղթերի տեսքով, իսկ մնացյալ 1.5 մլրդ-ն չինական ընկերությունը կվճարի Google-ին 3 տարիների ընթացքում:

Google-ին կմնա Motorola Mobility-ի արտոնագրային փաթեթի մեծ մասը և Lenovo-ն կստանա ընդամենը 2000 արտոնագիր: Lenovo-ն կդառնա Motorola Mobility բրենդի սեփականատերը:

Հիշենք, որ Motorola Mobility-ին ձեռք բերելուց հետո Google-ը մի շարք գործողություններ կատարեց այն ավելի արդյունավետ դարձնելու համար: Թողարկվեցին Moto X և Moto G սմարթֆոնները: Չնայած այդ ամենին՝ Motorola-ն շարունակում էր աշխատել կորուստներով (248մլն. դոլար)

Այս գործարքը չինական Lenovo-ին հնարավորություն կտա սմարթֆոնների շուկայում ունենալ ցանկալի արդյունքը: Նշենք, որ Lenovo-ն հայտնի ապրանքանիշ ձեռք բերելու փորձ ունի վացու, օրինակ 2005-ին IBM-ից գնեց ThinkPad նոթբուքների արտադրության բաժինը: