Ինչպես մեծացնել Android սմարթֆոնի ներքին հիշողությունը (վիդեո)

Եթե Android-հեռախոս օգտագործելիս անընդհատ բախվում եք ներքին հիշողության ծավալի խնդրին, ապա FolderMount ծրագիրն առաջարկում է լուծում:

Հավելվածը թույլ է տալիս մեծացնել հեռախոսի ներքին հիշողությունը՝ հեռախոսի ֆայլային թղթապանակները SD-քարտի վրա տեղափոխելու միջոցով: Այս դեպքում օպերացիոն համակարգը կարծում է, որ իր ֆայլերը նախկինի պես գտնվում են հեռախոսի ներքին հիշողության մեջ:

Հավելվածի տեղադրման համար Ձեզ անհրաժեշտ կլինեն root-իրավունքներ:

FolderMount-ն օգտագործելը բավական հեշտ է: Հավելվածը միացնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել այսպես կոչված «զույգեր», այսինքն՝ կապեր Ձեր հեռախոսի թղթապանակների (Source) և արտաքին կրիչի միջև (Destination): Արդյունքում թղթապանակները կտեղափոխվեն SD-քարտի վրա՝ առանց ազդելու համակարգի աշխատանքի վրա:

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում: FolderMount-ը բեռնելու համար սեղմեք այստեղ: