Հատուկ լինզաները թույլ կույրերի համարն

Իսրայելցի գիտնականները մշակել են կոնտակտային լինզաների նախատիպ, որոնք կօգնեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց: Դրանք մշակում են թվային պատկերը և վերածում այն շոշափողական զգացողությունների՝ այդ կերպ հաղորդելով օգտագործողին շրջապատող իրերի մասին:

tactile-contact-lens-1

Համակարգը թույլ է տալիս սմարթֆոնին կամ տեսախցիկին լուսանկարներ անել, որոնք հաղորդվում են Բրայլի այբուբենի նման: Լինզաները, որոնք պարունակում են էլեկտրոդներ, մեխանիկորեն դրդում են աչքի եղջերաթաղանը՝ այդպիսով «պատմելով» շրջապատի մասին: Նրանք, ովքեր արդեն փորձարկել են լինզան, հավաստում են, որ դրա օգտագործմանը շատ արագ ես ընտելանում:

Սարքը կրում են սովորական կոնտակտային լինզայի նման, սակայն այն դեռ չի անցել կլինիկական հետազոտություն, ուստի առայժմ չի հայտնվի շուկայում:

Աղբյուրը՝ Gizmag.com