Apple iPod-ի հեղինակը Google-ում կնախագծի բջջային սարքեր

google-nestApple iPod-ի հեղինակ Թոնի Ֆեյդելը ստեղծել էր Nest ընկերությունը, որը վերջերս գնվեց Google-ի կողմից: Մինչ այդ Nest-ը զբաղվում էր «խելացի» կայունաջերմոցի ստեղծմամբ: Իսկ ինչո՞վ է այժմ զբաղվելու Ֆեյդելը:

TechCrunch-ը գրում է, որ Nest-ի նախկին աշխատակիցներն այսուհետ կզբաղվեն սպառողական տեխնիկայի մշակմամբ, այդ թվում նաև կայունաջերմոցով: Հնարավոր է, որ այս աշխատանքային խումբը միանա պլանշետների կամ սմարթֆոնների մշակման գործընթացին:

Այժմ պարզ է դառնում՝ ինչու Google-ը վաճառեց վերջերս ձեռք բերած Motorola ընկերությունը: Ոչ թե այն պատճառով, որ չի պատրաստվում թողարկել սպառողական տեխնիկա, այլ այդքան էլ հեշտ չէ ղեկավարել հին ու մեծ ընկերությունը: Իսկ Nest-ի մասնագետները կաշխատեն ուղղակիորեն Google-ում, ոչ թե ընկերությունում, որը գնվել է Google-ի կողմից: Հայտնի է նաև, որ Nest-ի աշխատակիցների զգալի մասը նախկինում աշխատել է Apple ընկերությունում:

Աղբյուրը՝ techcrunch.com/paper