Facebook-ը ներկայացրեց Paper բջջային հավելվածը

Աշխարհի ամենամեծ սոցցանց Facebook-ը ներկայացրեց բջջային հավելված, որը կոչվում է Paper: Այն նախատեսված է նորությունների ընթերցման համար և տարբեր լրատվական կայքերից հավաքում է լուրեր: Այս մասին վկայում է հավելվածի պաշտոնական էջը:

Ավելի վաղ սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ ընկերությունը պատրաստվում է այսուհետ ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցցանցին կցված առանձին բջջային հավելվածներին, ինչպիսիք են, օրինակ Messenger-ը կամ Instagram-ը: Նրա խոսքով՝ նոր մշակումները կինտեգրվեն սոցցանցի հետ և կընձեռեն նոր հնարավորություններ: Ներկա պահին սոցցանցի կողմից մշակված բջջային ծառայություններից ամսական օգտվում է ավելի քան 945 միլիոն մարդ:

paper

Paper-ը փետրվարի 3-ին կհայտնվի Apple App Store-ում: Հավելվածում օգտագործողները կարող են տեսնել իրենց ընկերների հավանած հոդվածները, իսկ սենսորային էկրանների վրա կարդալու համար անհրաժեշտ կլինի կուրսորը վերից վար շարժել:

Աղբյուրը՝ facebook.com/paper