Փորձեք Ձեր ստելու հմտությունները 5 վրկ. թեստի միջոցով (վիդեո)

YouTube-ի In 59 Seconds ալիքը ներկայացնում է հետաքրքիր թեստ, որն օգնում է պարզել՝ որքան լավ եք Դուք ստում:

Թեստը բավական հեշտ է: Հինգ վայրկյան տրամադրեք նկարելու համար մեծատառ Q տառը ճակատի վրա՝ օգտագործելով դոմինանտ ձեռքի առաջին մատը: Ահա և վերջ: Ըստ հոգեբան Ռ. Գլեն Հասի անցկացրած հետազոտության՝ խնդիրն էքստրավերտների ու ինտրովերտների մեջ է: Այն մարդիկ, ովքեր նկարում են Q տառն այնպես, որ այն կարողանան կարդալ դիմացի մարդիկ, հասկանում են, թե ինչպես են դիմացինները տեսնում իրենց: Նրան էքստրավերտներ են և ավելի լավ են ստում որպես կանոն:

Իսկ նրանք, ովքեր նկարում են Q տառն իրենց համար հասկանալի կողմից, ավելի քիչ են նայում իրենց դիմացի տեսանկյունից, հետևաբար նաև ավելի վատ են ստում:

Աղբյուրը՝ Mashable.com