Adidas-ը ստեղծել է խանութ կոշիկի տուփի տեսքով (ֆոտոշարք)

Adidas ընկերությունը իր ճանաչված մոդել Adidas Stan Smith-ի 50 ամյակը տոնել է յուրօրինակ կերպով: Ընկերությունը բացել է փոփ-ափ խանութ՝ լեգենդար թենիսիստի կոշիկի տուփի տեսքով: Այս մասին հաղորդում է Gizmodo տեխնոբլոգը:

Լոնդոնյան այս խանութը ոչ միայն զարմացրել է արտաքին տեսքով, այլև ներքին: Գնորդներին հնարավորություն է տրվել ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին: Խանութի ներսում տեղադրված էին եռաչափ տպիներ 3D Systems Cube: Դրանց միջոցով գնորդները կարող էին տպագրել սեփական աքսեսուարները օրինակ կապիչների համար: Բացի դրանից գնորդներին առաջարկվում է փորձարկել Stan Yourself հավելվածը, որը թույլ էր տալիս Սթեն Սմիթի ստորագրությունը սեփականով:

Տոնական այս խանութը Լոնդոնում աշխատեց հունվարի 16-19-ը: Ներկա պահին ընդհանուր առմամբ, Adidas-ը վաճառել է 40 մլն. Սթեն Սմիթ սպորտային կոշիկներ: Այս քանակի վաճառքով այն ամենաճանաչված մոդելն է ընկերության ողջ պատմության ընթացքում: