Universal-ը մտադիր է նկարահանել ևս մեկ «Ռիդիկ»

Ճանաչված դերասան Վին Դիզենլն իր ֆեյսբուք սոցցանցի պաշտոնական էջում հայտնել է, որն Universal կինոարտադրող ընկերությունը նպատակ ունի նկարահանել «Ռիդիկ» ֆիլմի նոր մաս:

riddick-vin-diesel-image2

Վին Դիզելը հրապարակել է փոքր վիդեո, ուր ասում է. «Ես շատ ուրախ և երջանիկ եմ: Ուզում եմ բոլորիդ ասել շնորհակալություն: Ինձ հենց նոր զանգահարեցին Universal-ից և հայտնեցին, որ «Ռիդիկ»-ը ամենաշատ վաճառվող ֆիլմն է դարձել: Նրանք ասացին, որ ցանկություն ունեն ևս մեկ ֆիլմ նկարահանել»:

Հիշենք, որ «Ռիդիկ»-ը բաղկացած է երեք մասից: Առաջինը թողարկվեց 2000-ին՝ «Սև փոս» անունով, 2-րդ 2004-ին՝ «Ռիդիկի տարեգրությունը», իսկ երրորդը 2013-ին: Վերջինս աշխատեց 98 մլն. դոլար համաշխարհային կինովարձույթներում՝ ունենալով ընդամենը 38մլն. դոլարի բյուջե: