Թողարկվել է RPG Dark Souls 2 խաղի թրեյլերը (վիդեո)

Թողարկվել է RPG Dark Souls 2 խաղի թրեյլերը (վիդեո)

2014թ. մարտի 14-ին կթողարկվի RPG Dark Souls 2 խաղի երկրորդ մասը: Այն հասանելի կլինի թե՛ համակարգիչների, թե՛ PlayStation 3 և Xbox 360 խաղային սարքերի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաղի առաջին պաշտոնական թրեյլերը, որը պատմում է գլխավոր հերոսի պատմության մասին, որը ողջ խաղի ընթացքում փորձում է ձերբազատվել անեծքներից:

Երկրորդ տեսանյութը տևում է մոտ 9 րոպե: Այստեղ կարելի է ծանոթանալ խաղի որոշ առանձնահատկությունների հետ և տեսնել խաղի մի քանի էպիզոդների քայլերը:

Խաղը հասանելի կլինի նաև ռուսերեն սուբտիտրերով: Հետագայում հնարավոր է հասանելի դառնա նաև PlayStation 4 և Xbox One խաղային կցորդների համար:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր