Apple-ն աշխատանքի է ընդունում iWatch նախագծողների

Apple-ն աշխատանքի է ընդունում iWatch նախագծողների

appleԲավական ժամանակ է լուրեր են պտտվում, որ Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել խելացի ժամացույց: Ինտերնետ օգտագործողները նույնիսկ հասցրել են անուն մտածել սարքի համար՝ iWatch:

Վերջին շրջանում ընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է մի շարք թափուր աշխատատեղերի մասին: Ընդ որում՝ հայտարարություններում նշված է, որ աշխատատեղերը նախատեսված են  iPod նվագարկչի զարգացման ուղղությամբ:

Նշենք, սակայն, որ Apple-ը հաճախ հայտարարություններում ծածկում է աշխատատեղի իրական բնութագիրը: Նաև հատկանշական է այն, որ նախորդ տարի iPod նվագարկիչների համար շատ անհաջող տարի է եղել:

Աշխատատեղերի ցանկում նշված են հետևյալ պաշտոնները՝ iPod-ի թողարկման որակի մենեջեր, iPod-ի համար նախատեսված նոր հավելվածների մենեջեր և այլն:

Աղբյուրը՝ apple.com

Բաժիններ: Բիզնես
Թեգեր: Apple, iPod, iWatch