Apple-ը պատրաստվում է թողարկել վճարային համակարգ

Apple-Launches-Ios7-timizzerApple ընկերությունը մշակում է սեփական վճարային համակարգ, որի նպատակն է լինելու հեշտացնել գնումները, որոնք կատարվում են iPhone-ի և iPad-ի միջոցով: Համակարգը մշակվում է iTunes ծառայության հիման վրա, որտեղ գրանցված է օգտագործողների ավելի քան 575 կրեդիտային քարտ: Նոր համակարգի շնորհիվ օգտագործողները կկարողանան տարատեսակ վճարումներ անել՝ օգտագործելով iTunes-ի հաշիվը:

The Wall Street Journal-ը գրում է, որ Apple-ի ինտերնետային ծառայությունների գծով փոխնախագահ Էդդի Կյուն հանդիպում է ունեցել այլ վճարային համակարգերի ղեկավարների հետ, որոնց հետ քննարկել է համագործակցության հեռանկարները:

Սպասվում է, որ վճարային համակարգը կգործարկվի մոտակա շաբաթներին, սակայն կոնկրետ ամսաթիվ դեռ հայտնի չէ: Ներկա պահին iTunes-ի օգտագործողները կարողանում են գնել գրքեր, երգեր, ֆիլմեր ու հավելվածներ: Իսկ այլ կայքերում առայժմ հնարավորություն չկա օգտագործելու iTunes-հաշիվը:

Աղբյուրը՝ wsj.com