Chrome դիտարկիչը համալրվել է նոր ֆունկցիայով

chrome (1)Google Chrome ինտերնետ-դիտարկիչն այսուհետ ավտոմատ կերպով կառաջարկի Windows-ի օգտագործողներին վերադարձնել լռակյաց կարգավորումները, եթե վերջին օգտագործումից հետո դրանք փոխվել են: Այս մասին պատմել է Google Chrome-ի մենեջեր Իվան Կուզնեցովը Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ:

Նրա խոսքով՝ նոր ֆունկցիան կգործարկվի բոլոր օգտագործողների համար մոտակա օրերին:

Դեռ 2013-ի հոկտեմբերին Google-ն ավելացրել է Chrome-ի կարգավորումներում «Դիտարկչի կարգավորումների զրոյացում» կոճակը: Սա օգտակար է այն դեպքում, եթե օգտագործողը որևէ խաղ կամ add-on է բեռնել և վարակել համակարգիչը վիրուսով, որը փոխել է դիտարկչի կարգավորումները:

Google-ի ներկայացուցիչները փաստում են, որ օգտագործողները վերջին շրջանում շատ են բողոքում դիտարկչի կոտրված կարգավորումներից: Նոր ֆունկցիան օգտակար է նաև այն դեպքում, եթե կարգավորումները փոխվել են օգտագործողի համար աննկատ կերպով: