Facebook-ն այսօր տոնում է իր 10 ամյակը

Facebook-ն այսօր տոնում է իր 10 ամյակը

Facebook-wishes-for-10th-birthday-celebration

Աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ն այսօր տոնում է իր 10 ամյակը: Ուղիղ 10 տարի առաջ 2004թ. փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը իր սենյակակից 3 ընկերների հետ հիմնադրեց սոցցանցը՝ նախատեսված Հարվարդի ուսանողների համար: Հետագայում այն դարձավ բաց՝ հասանելի բոլորի համար:

Իր 10 ամյակի կապակցությամբ, սոցցանցը հնարավորություն է տալիս բոլոր օգտագործողներին «A Look Back» ծառայության միջոցով «ետ նայել»՝ վերհիշել Facebook-ում անցկացրած սեփական պատմությանը: Այն ավտոմատ կերպով կազմում է վիդեոհոլովակ կամ լուսանկարների հավաքածու, որոնք ցուցադրում են օգտագործողի առավել վառ և հիշարժան պահերը սոցցանցում:

«Այս փոքրիկ ժեստով մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր ավելի քան միլիարդ օգտագործողներին»,-նշում է սոցցանցի հիմնադիրը:

Ծառայությունը հասանելի կդառնա բոլոր օգտագործողներին facebook.com/lookback հասցեով: Յուրաքանչյուր հավաքածուի տակ ավտոմատ կերպով հայտնվում է Մարկ Ցուկերբերգի ստորագրությունը և սոցցանցի նախագծողների թիմի շնորհավորանքը:

Այսօր սոցցանցն ունի ավելի քան 1մլրդ. ակտիվ օգտագործող ողջ աշխարհում, ևս 945մլն. մարդ այցելում է սոցցանց բջջային սարքերից:

Բաժիններ: Սոցցանցեր